Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Աստանայում

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Աստանայում

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2019 թվականի մայիսին` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սանկտ Պետերբուրգում ընթացող նիստի ընթացքում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Սանկտ Պետերբուրգում ընթացող նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը գալիք ստանձնելու է ԵԱՏՄ-ի նախագահությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում