Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ պետություններին առաջարկել է ընդհանուր վճարային ենթակառուցվածք ստեղծել

Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ պետություններին առաջարկել է ընդհանուր վճարային ենթակառուցվածք ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններին առաջարկել է ընդհանուր վճարային ենթակառուցվածք ստեղծել, որը թույլ կտա բարձրացնել ազգային վճարային համակարգերի կայունությունը՝ նվազեցնելով դրանց կախվածությունը դոլարից ու այլ արժույթներից, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Առաջարկում ենք մշակել ԵԱՏՄ-ում ընդհանուր վճարման ենթակառուցվածք ստեղծելու հարցը: Այն պետք է մշակվի ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաներով: Այն հնարավորություն կտա բարձրացնելու մեր երկրների ազգային վճարային համակարգերի կայունությունը, միևնույն ժամանակ՝ նվազեցնելով դրանց կախվածությունը դոլարից և այլ արտասահմանյան արժույթներից: Դա՝ տնտեսական ինքնիշխանության բարձրացում է», – Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի ժամանակ հայտարարել է Պուտինը:

Կարևոր է, որ Միության անդամ պետությունների միջև համակարգման ամրապնդումը՝ ֆինանսաարժութային և դրամավարկային քաղաքականության իրականացման շրջանակում, նշել է ռուս առաջնորդը: Նա հիշեցրել է, որ սեպտեմբերին ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի ներկայացուցիչները ստորագրել են ֆինանսական շուկայի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ համաձայնագիր: Պուտինի խոսքով՝ դա ընդհանուր ֆինանսական տարածության ձևավորման ուղղությամբ արված մեծ քայլ էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում