«Հրապարակ». Սամվել Ֆարմանյան. «Այն, ինչ արեցին գործընկերներս, սկզբունքայնության ու պատվախնդրության դաս էր բոլորի համար»

«Հրապարակ». Սամվել Ֆարմանյան. «Այն, ինչ արեցին գործընկերներս, սկզբունքայնության ու պատվախնդրության դաս էր բոլորի համար»

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասել է. «Այսօր, որպես քաղաքական գործընթացներին հետևող դիտորդ, կարող եմ ասել, որ նախընտրական քարոզչությունն իսկապես կտուժեր առանց ՀՀԿ-ի մասնակցության։ Եվ ես ցանկանում եմ անկեղծորեն բարձր գնահատել իմ գործընկերների քաղաքական հասունությունը, պատրաստվածությունը, նաև քաղաքական արիությունն ու սկզբունքայնությունը՝ կուսակցության համար ստեղծված ոչ միանշանակ, շատ բարդ քաղաքական իրավիճակում՝ իրենց վրա կրելու այդ մեծ պատասխանատվությունը։ Այն, ինչ արեցին իմ գործընկերները, սկզբունքայնության ու պատվախնդրության դաս էր բոլորի համար»,- ասել է Ֆարմանյանը։

Անդրադասռնալով դետկեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում ՀՀԿ-ի մասնակցությանն ու ապագա դերակատարությանը՝ Սամվել Ֆարմանյանը կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքն ու ՀՀԿ-ն նախընտրական այս քարոզարշավում սիամական երկվորյակի տպավորություն են թողնում: «Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ի ներկայությունը խորհրդարանում, միանշանակ, արժեքավոր կլինի հատկապես Նիկոլ Փաշինյանի համար՝ որպես ապագա իշխանություն։ Այսօր նման քաղաքական մթնոլորտում, քաղաքական համակարգի դեֆորմացիայի պայմաններում ունենալով միանշանակորեն անփորձ և ճարահատյալ քաղաքական թիմ, զրկվել նաև ՀՀԿ ֆրակցիայի ներկայությունից խորհրդարանում, դա, վստահաբար, դրական ազդեցություն չի ունենա նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության համար»,-նշել է Սամվել Ֆարմանյանը:

Հիշեցնենք, որ Սամվել Ֆարմանյանն ու նրա գործընկերները՝ Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանն ու Միհան Հակոբյանը դեռևս հոկտեմբերի սկզբին հայտարարություն էին տարածել՝ քաղաքական ուժերին կոչ անելով չզանգել և չփորձել ներքաշել իրենց տարատեսակ ինտրինգերի մեջ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում