ՊՆ-ն և պրակտիկ հրաձգության ֆեդերացիան կազմակերպում են դիպուկահարների համահայկական մրցաշար

ՊՆ-ն և պրակտիկ հրաձգության ֆեդերացիան կազմակերպում են դիպուկահարների համահայկական մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանում առաջին անգամ պաշտպանության նախարարությունը և Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիան դեկտեմբերի 24-29-ը կազմակերպում են դիպուկահարների համահայկական մրցաշար: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Թեժ ու անզիջում պայքարում իրենց ուժերը կչափեն լավագույն նշանառուները Հայաստանից և Արցախից: Հաղթանակի բերկրանքը վայելողներին սպասվում են հաղթողին վայել մրցանակներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում