ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել է անփոփոխ թողնել առաջին ատյանի որոշումը. Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել է անփոփոխ թողնել առաջին ատյանի որոշումը. Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ վերաքննիչ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը: ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է մերժել պաշտպանների բողոքները։

«Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ»,- նշեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում