Մակրոնը երկրի իրադրության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա հաջորդ շաբաթվա սկզբին

Մակրոնը երկրի իրադրության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա հաջորդ շաբաթվա սկզբին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  Aysor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ հանդես կգա երկրի իրադրության վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ նոյեմբերի կեսերից տեղի են ունենում «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի զանգվածային ակցիաներ, հայտնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆեռանը:

«Իրադրության գնահատումից հետո նախագահը, պարզորոշ հասկանալով համատեքստն ու իրավիճակը, չի ցանկանում յուղ լցնել կրակի վրա և չի պատրաստվում այդ հարցի վերաբերյալ ելույթ ունենալ մինչև շաբաթ օրը», – ասել է Ֆեռանը՝ AFP գործակալության հետ զրույցում:

«Նա դա կանի հաջորդ շաբաթվա սկզբին», – ընդգծել է Ազգային ժողովի խոսնակը:

Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից տեղի են ունենում «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք հանդես են գալիս ավտոմոբիլային բենզինի գների աճի, հարկերի բարձրացման և ապրուստի թանկացման դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում