ՀՀ ԱՆ քրեակատարողական բոլոր հիմնարկներում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին

ՀՀ ԱՆ քրեակատարողական բոլոր հիմնարկներում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին

 

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ ԱՆ քրեակատարողական բոլոր հիմնարկների աշխատակիցները՝ պետերի գլխավորությամբ, ինչպես նաև ազատազրկված անձինք, մոմավառությամբ և ծաղիկներ խոնարհելով իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1988թ. երկրաշարժի տասնյակ հազարավոր անմեղ զոհերի հիշատակին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հոգևոր հովիվ Տեր Լևոն Քահանա Հովհաննիսյանը և Լմբատավանքի քահանա Տեր Եղիշ Նազարյանը կատարեցին հոգեհանգստի արարողություն, իսկ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների ու կալանավորված անձանց մասնակցությամբ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված երկրաշարժի 30-րդ տարելիցին, որի ավարտին հիմնարկի կրոնական անկյունում՝ խաչքարի մոտ, հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի գլխավորությամբ ներկաները խնկարկեցին ի հիշատակ զոհերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում