Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ գնացել է ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ գնացել է ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացել է Ազգային անվտանգության ծառայություն՝ ի կատար ածելու կալանքի որոշումը, այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը։

«Պարոն Քոչարյանը չսպասելով մինչև դատարանը որոշումը կուղարկի քննիչին, իսկ քննիչը կգա իր հետևից, որոշեց ինքնուրույն գնալ ԱԱԾ շենքում գտնվող Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Նա այս պահին այնտեղ է և սպասում է քննիչին», -հայտարարեց Ալումյանը՝ նշելով, որ այդ պատճառով է, որ այս պահին Քոչարյանը մամլո ասուլիսին ներկա չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում