Թուրք ուսուցիչը սոցցանցերում հայհոյելու պատճառով ձերբակալվել է

Թուրք ուսուցիչը սոցցանցերում հայհոյելու պատճառով ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիայում մարմնամարզության ուսուցիչը սոցիալական ցանցում հայհոյախառն գրառում կատարելու համար իրավապահների կողմից բերման է ենթարկվել և ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Դեպքը տեղի է ունեցել Թեքիրդաղ նահանգի Մուրաթլը շրջանում։ Թեքիրդաղի նահանգային կրթության վարչությունը տվյալ ուսուցչին աշխատանքից հեռացնելու մասին որոշում է կայացրել:

Պարզվել է, որ ձերբակալված ուսուցչի դեմ նախկինում էլ են իրականացվել հետաքննություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում