Վոլոդինը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկիչներին օգտագործելու համար

Վոլոդինը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկիչներին օգտագործելու համար

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օգտագործում է ահաբեկիչներին` ճնշում գործադրելու համար այլ երկրների վրա: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ նրանք ինքնիշխան պետությունների գործերին միջամտելու գործիք են:

«Լավ համակարգված աշխատանքին խոչընդոտում է Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական հավակնությունները, որոնք շարունակում են օգտագործել ահաբեկիչներին և ծայրահեղականներին որպես ճնշման գործիք՝ ինքնիշխան պետությունների գործերին ուղղակի միջամտելու համար», – ասել է Վոլոդինը:

Նա հավելել է, որ ամերիկյան իշխանությունների գործողությունները խաթարում են պետական ինստիտուտները, և ծայրահեղական տրամադրություններ տարածում են հասարակության վրա:

«Ահաբեկչությունն էլ ավելի է ուժեղանում, վնաս պատճառելով երկրներին և ամբողջ տարածաշրջանին: Դրա վառ օրինակներ են Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան», – եզրափակել է Վոլոդինը:
1

Հետևեք մեզ նաև Telegram-ում