Գեղարքունիքի մարզում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,8 տոկոսը

Գեղարքունիքի մարզում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,8 տոկոսը

ԳԱՎԱՌ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի 155 ընտրատեղամասերում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները մեկնարկել են առավոտվա ժամը ութից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, ժամը 11-ի դրությամբ՝ մարզի 191 հազար 152 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 14 հազար 950 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 7,8 տոկոսը: Թիվ 19 ընտրատարածքում գրանված 57 հազար 890 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 3591-ը, թիվ 20 ընտրատարածքում գրանցված 52 հազար 378 ընտրողից՝ 5708-ը, թիվ 21 ընտրատարածքում գրանցված 80 հազար 884 ընտրողից՝ 5651-ը: 

Ընտրություններն ընթանում են առանց խախտումների կամ միջադեպերի: Ժամը 11-ի դրությամբ՝ ՏԸՀ-երում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր կամ բողոքներ չեն ստացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում