ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Թիվ 1 ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող 200 հազար 915 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 97 հազար 300 քաղաքացի կամ 48,43%-ը: Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 213 հազար 578 է, մասնակցողների թիվը 105 հազար 234 է կամ 49,27 տոկոս, թիվ 3 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 225 հազար 181 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 104 հազար 627 քաղաքացի կամ 46,46 տոկոսը»,– ներկայացրեց Մուկուչյանը:

Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 913 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 404 հազար 599-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 47,6 տոկոսը:

«Ընդհանուր առմամբ 2 մլն 592 հազար 479 ընտրողներից նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը»,-ասաց Մուկուչյանը:

Մնացած տվյալներին կարելի է ծանոթանալ այստեղ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում