ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ

ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև ռադիոէլեկտրոնային պայքարի բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով դեկտեմբերի 12-14-ը Մինսկ են մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ՌԷՊ բաժնի ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում