Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները

Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի դրույթների իրականացման հարցերով Հայաստանում դեկտեմբերի 11-ից 14-ը անցկացվող աշխատանքային հանդիպմանը մասնակցում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում