ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ։ Այն պետք է լուծվի կոնսենսուսով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Sputnik Արմենիա»-ն, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

«Վերահաստատում եմ ասածս՝ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել և չէր էլ կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել։ Նաև վերահաստատում եմ Հայաստանի դիրքորոշումը, որ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով, ՀԱՊԿ-ի շրջանակում կայանալիք պաշտոնական հանդիպման ընթացքում»,– ասել է Եղոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում