Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է

Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Շերիֆ Շեքաթը, ում կասկածում են Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառի այցելուների վրա զինված հարձակման համար, որի հետևանքով մահացել էր երեք և տուժել 13 մարդ, հինգշաբթի երեկոյան սպանվել է Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Քրիստոֆ Կաստաները:

Ինչպես նշում են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները, Շեքաթը գնդակահարվել է ոստիկանական գործողության ընթացքում, որն սկսվել էր տեղական ժամանակով երեկոյան ժամը 21:00-ի սահմանում:

Դա տեղի է ունեցել հարձակման վայրից մոտավորապես երկու կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես հաղորդել է France Info-ն, նրան հայտնաբերել են Նեյդորֆի, որտեղ նրան վերջին անգամ տեսել էին, հարեւան Մենոյի շրջանի պահեստներից մեկում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում