AM | RU
USD
EUR
RUB

Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Դեկտեմբերի 13-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի (Marta Nováková) հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից, զրույցի սկզբում դեսպանը շնորհավորեց նախարարին տնտեսական ոլորտը համակարգող նախարարի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց այդ կարևոր առաքելությունն իրականացնելու գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տնտեսության բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ նախորդ տարվա համեմատ 2018 թվականի 10 ամիսների ընթացքում երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է շուրջ 72%-ով, հասնելով 53.6 մլն․ ԱՄՆ դոլարի։ Առևտրի աճին են նպաստել Հայաստանում ընթացող բարեփոխումները և տնտեսական հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովը, որի 4-րդ նիստը շուտով տեղի կունենա Պրահայում։ Չեխական կողմը դրական համարեց այն հանգամանքը, որ չեխական «CINK Hydro–Energy k.s.» ընկերության արտադրած տուրբինները լայնորեն օգտագործվում են Հայաստանի փոքր հիդրոկայանների նախագծերում։

Դեսպան Սեյրանյանն ընդգծեց, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը կարող է չեխական բիզնեսի համար լավ հարթակ հանդիսանալ ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև իրանական 80-միլիոնանոց շուկաներ մուտք գործելու համար, և խնդրեց Չեխիայի տնտեսական գերատեսչության հորդորը երկրի գործարար աշխարհին Հայաստանում ներդրումներ կատարելու նպատակով։ Դեսպանը նշեց, որ ՀՀ կառավարությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում օտարերկրյա ներդնողների համար, իսկ չեխ գործարարները կարող են լուծել աշխատուժի պակասի խնդիրը՝ արտադրությունների մի մասը տեղափոխելով Հայաստան, որտեղ առկա է հմուտ, բայց և ավելի էժան աշխատուժ։ Ըստ հայկական կողմի տեղեկությունների, չեխական մի շարք ընկերություններ հետաքրքրված են Սյունիքում բացված ազատ տնտեսական գոտում գործունեության ծավալմամբ։

Անդրադառնալով Հայաստանում աննախադեպ աճ արձանագրող ՏՏ ոլորտին՝ Տիգրան Սեյրանյանը տեղեկացրեց, որ այդ բնագավառում մեծ հաջողություններ արձանագրած «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մեծ ճանաչում է գտել ամբողջ աշխարում, վերջերս կենտրոն է բացել նաև Փարիզում և քննարկվում է Պրահայում մասնաճյուղ բացելու հնարավորությունը։

Մարթա Նովակովան նշեց, որ չեխ-հայկական փոխադարձ համագործակցությունը մեծ ներուժ ունի և կարող է շատ օգտակար լինել երկու կողմերի համար: «Շատ ուրախ եմ, որ ես և դեսպանը համաձայնեցինք, որ երկու երկրներն, ըստ էության, համանման զարգացման գերակայություններ ունեն երկրների արդյունաբերական և առևտրային քաղաքականության մեջ», - հավելեց նախարարը։

Հանդիպման ավարտին քննարկվեցին նախարարական մակարդակով փոխայցելությունների հնարավորությունները և առաջիկայում Չեխիայի մայրաքաղաքում անցկացվելիք հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի օրակարգը։

Լրահոս
Որևէ պարտադիր զինծառայող առանց հնգամսյա պատրաստության չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ. Դավիթ Տոնոյան Այն, որ որևէ նախագիծը ներկայացրել է ընդդիմությունը, դա դեռ չի նշանակում, որ պետք է մերժվի. Նիկոլ Փաշինյան Արամ Սիմոնյանը հաղթեց. Էթիկայի հանձնաժողովը խախտում է արձանագրել Դավիթ Սանասարյանի վարքագծում Օդի ջերմաստիճանը կնվազի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ասուլիսը. ՈւՂԻՂ Իրանի հոգևոր առաջնորդը կոչ է արել պատժամիջոցների պայմաններում զարգացնել տնտեսությունը Բերդում ԿԳՆ երկու ՊՈԱԿ-ները կմիաձուլվեն Վահագն Վերմիշյանը նշանակվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Եթե կարող էինք՝ ինչի՞ չենք արել, մեկը թող բացատրի՝ ինչի՞ չենք արել. վարչապետը՝ Ավինյանին (Տեսանյութ) ԱԺ-ն մարտի 26-ին գումարվող հերթական նիստերից հետո կգումարի արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քրդական համայնքին Նավրոզի կապակցությամբ ԱՄՆ նախագահի թեկնածուն ընդգծել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը Մայր Աթոռը հերքում է ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «168 Ժամ». «Մենք ռիսկային գոտի ենք» «Ժամանակ». Ո՞վ է կաթողիկոսի թեկնածուն Կ.Պոլսի պատրիարքի ընտրություններում «Հրապարակ». Արայիկ Հարությունյանն իր թեկնածուին ցանկանում է տնօրեն կարգել «Ժողովուրդ». Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ՝ Մանվել Գրիգորյանի գործով «Ժամանակ». Ինչու է Տիգրան Ուրիխանյանը մտադիր զբաղվել կենդանիների պաշտպանությամբ «Փաստ». Սվիտալսկին պայթեցրեց հերթական փուչիկը «Հրապարակ». Դատախազի հանդիպումը պատգամավորների հետ հետաձգվում է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 21 Արցախյան խնդրի լուծումը բանակցությունների սեղանին չէ ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով Իսրայելի վարչապետը Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ Իրաքում 6 ահաբեկիչ է ձերբակալվել. նրանք երկրի հյուսիսում հարձակում էին նախապատրաստում Իրանի ԶՈՒ-ն հերքել է Թուրքիայի հետ քրդերի դեմ գործողություն իրականացնելու մասին Անկարայի հայտարարությունը Փետրվարին հառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Կանադայի Հայոց թեմի առաջնորդը հանդիպել է ԱՄԷ դեսպանի հետ Օպերայի տարածքում սկսել են մշակել հողը. Կանաչապատումը մոտ է (տեսանյութ) Ճապոնիայում սկսվել է G20-ի գագաթնաժողովի մեկնարկի ժամանակի հետհաշվարկը Եվրահանձնաժողովը 1,49 մլրդ եվրոյով տուգանեց Google-ին Visa PaySticker-ի առավելությունները Ավստրալիայի վարչապետ. «Էրդողանի արածը հանդգնություն է, նա պետք է հետ վերցնի իր խոսքերը» Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Աստանան Նուրսուլթան անվանափոխելու նախաձեռնությանը Նազարբաևի ավագ դուստրն ընտրվել է Ղազախստանի խորհրդարանի սենատի խոսնակի պաշտոնում Հայկական ատոմակայանը շատ լավ հեռանկարներ ունի. Վլադիմիր Բրեդով (Տեսանյութ) Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 30-ին կայցելի Հայաստան Թուրքիայում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan