AM | RU
USD
EUR
RUB

Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող

 
 

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որ այսօր ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, դիմել է զինակիցներին։ Խոսքը հրապարակել է Արցախի նախագահի՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը։

«Հարգելի զինակիցներ,

այսօր ես թողնում եմ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: Անչափ հպարտ եմ, որ ծառայել և հարկ եղած դեպքում պատրաստակամ եմ լինելու կրկին իմ ծառայությունը բերել այն բանակի շարքերում, որն իր մարտունակությամբ եղել է, կա և շարունակելու է մնալ մեր ժողովրդի պաշտպանության և անվտանգության գլխավոր երաշխավորը:

Ուզում եմ նաև հավաստիացնել, որ իմ համար մեծ պատիվ էր տարիներ շարունակ զինակցել բոլոր այն շարքայիններին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և գեներալներին, ովքեր իրենց բարեխիղճ ծառայությամբ օրեցօր ամրապնդել ու հզորացրել են մեր պաշտպանական համակարգը: Լիահույս եմ, որ այսուհետ ևս ձեր յուրաքանչյուրիդ մոտ իշխելու է մեր երկիրն առավել պաշտպանված ու անվտանգ պահելու անկոտրում կամքն ու վճռականությունը:

Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող և, որ շատ կարևոր է՝ հայրենյաց պաշտպանի առաքելությանը հավատարիմ:

Շնորհակալություն բոլորիդ համատեղ ծառայության համար:
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյան»։

Հիշեցնենք, որ Արցախի Նախագահի հաստատած կառավարության որոշմամբ` Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Լրահոս
ԵԱՏՄ-ն ու Եգիպտոսն ավարտել են Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման բանակցությունների առաջին փուլը Փաստաբանական խումբը հայտնում է ՄԻԵԴ-ի կողմից ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում կայացնելու մասին Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ որևէ փոփոխությունների չի ենթարկվել. Իրանի ռազմական կցորդ Զոհրաբ Մնացականյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին է ներկայացրել կազմակերպությունում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին Ցուցարարները խոստանում են չխոչընդոտել Մանվել Գրիգորյանի պաշտպանի գործունեությունը Շարժայի կառավարիչն ու ՀՀ նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները Որոշում է կայացվել կալանավորել Արամ Հարությունյանին. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Հետաձգվեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը ԵՊՀ ուսխորհուրդը հաղթեց «Ռեստարտ» նախաձեռնությանը Ազգային ժողովը մեկ ու կես ժամով երկարացրեց հունվարի 17-ի նիստի տևողությունը Վերաքննիչ դատարանում ավարտվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով քննությունը Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Մելքումյանի կարծիքով` ԵԱՏՄ-ում Հայաստանը պետք է ճիշտ «փաթեթավորի» իր քաղաքական առաջնահերթությունները «Գազպրոմ Արմենիա»-ն բաժանորդներին հորդորում է չանջատել գազասպառման անվտանգության համակարգերը Կարեն Աբրահամյանն այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր Էդմոն Մարուքյանն առաջարկում է Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել նախարարություններ Ներման հայտնի գործընթացի վերաբերյալ ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուն կարևորում է բանակում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի Շնորհակալ եմ Դաշնակցությանը, որ 130 տարի ազգային մեր դրոշը համառորեն փորձել է բարձր պահել. Պարգև սրբազան Նիկոլա Սարկոզին Բաքվում հանդիպել է Ալիևին Ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քեթիի լեռնանցքը դժվարանցանելի է Առաջարկում եմ զերծ մնալ երևակայական կամ կեղծ տեղեկությունների տարածումից. Արա Սաղաթելյան Շիրակի և Տավուշի մարզպետներն ազատվեցին պաշտոններից Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Հրանտ Մարգարյանը չի առաջադրվելու ՀՅԴ Բյուրոյի նոր կազմի ընտրությանը Մեկնարկել ԱԺ հերթական նիստը. ՈՒՂԻՂ «168 Ժամ». Խմորումներ սոցապ նախարարությունում «Հրապարակ». ԲՀԿ-ին «վտարում» են խորհրդարանի նոր կորպուսի իրենց նախկին աշխատասենյակներից «Ժամանակ». Միքայել Մելքումյանը չի կարողանում համակեպվել Գագիկ Ծառուկյանի անարդար որոշման հետ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է «Ժողովուրդ». Դավիթ Անանյանի փոխարեն ՊԵԿ նախագահի պաշտոնում ով է նշանակվելու «Հրապարակ». Ո՛չ գլխավոր դատախազի և ո՛չ էլ այլ պաշտոն չի վստահվի Կոստանյանին «Ժամանակ». ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ով է գլխավորելու «Ժողովուրդ». Հրանտ Մարգարյանը որոշել է Ռուստամյանին դարձնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ «Ժամանակ». Սասուն Միքայելյանը ցանկություն չունի ղեկավարելու ԵԿՄ-ն, բայց պնդում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 17 ՀՔԾ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan