ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Դեկտեմբերի 15-ին ժամը 10:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Վարդենյաց լեռնանցքը փակ է, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Արթիկ, Ծաղկահովիտ-Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Սարավան-«Զանգեր» և Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում