Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև

Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ» շարժման մասնակիցների և ոստիկանության միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Ելիսայան պալատի մոտ հավաքվել է ավելի քան հազար մարդ, որոնց թիվը գնալով մեծանում է: Այնտեղ կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական ուժեր: Առավել ագրեսիվ ակտիվիստներին ոստիկանությունը հարվածում է մահակներով:

Ավելի վաղ ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ կիրառել էր արցունքաբեր գազ:

Վառելիքի գների բարձրացման դեմ «Դեղին բաճկոնավորներ»-ի շարժումը Ֆրանսիայում սկսվել է նոյեմբերի 17-ին: Այն ուղղված է վառելիքի գնի թանկացման դեմ: Շարժման ներկայացուցիչներին չի բավարարել Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի առաջարկը՝ կապված վառելիքի գների վրա մորատորիում սահմանելու հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում