Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել

Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը պահանջողների նախաձեռնած ակցիայի ընթացքում Էջմիածնում ընդհարում է տեղի ունեցել նրանց և քաղաքացիների միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները հավկիթներ են նետել ակցիայի մասնակիցների ավտոմեքենաների ուղղությամբ, այնուհետև տեղի է ունեցել հրմշտոց: Բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են մեքենաներով հեռանալ:

Տեղում էին նաև ոստիկանները, նրանք պատ կազմեցին՝ հորդորելով ձեռնպահ մնալ բախումներից: ՀՀ ոստիկանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ միջադեպի հետ կապված երկու անձ բերվել է ոստիկանության բաժին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում