Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին

Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին այցելել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լեւոն Մնացականյանին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Կարեն Սարգսյանին՝ նրա կողմից իրականացված աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում