Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ գնել

Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ գնել

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիան Միացյալ նահանգներից 120 հատ հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչներ է սպասում, «Ռաշա թդեյի» փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«ԱՄՆ-ը F-35-եր է արտադրում։ Մեզ դրանցից կմատակարարեն 120 հատ»,- նրա խոսքերն է մեջբերում NTV-ն։

Այսպիսով, Միացյալ նահանգները փորձում է արգելել Թուրքիային Ռուսաստանից ЗРС С-400-եր գնել։ Մասնավորապես, Վաշինգտոնն Անկարային սպառնացել է F-35-եր չվաճառել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում