Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին

Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am «Չեմ հավատում, որ դատավորի նկատմամբ ճնշում է իրականացվել ու այդ մասին հայտարարել է մեկ այլ դատավոր»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տեղյակ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորներից մեկը հայտարարել է, որ դատավորի նկատմամբ եղել է ճնշում:

«Չեմ ուզում դա մեկնաբանել, որովհետև դա պետք է բացառվի: Եթե այդպես լիներ, դա կլիներ դատական օրենսգրքով նախատեսված խախտում: Դատավորն իրավունք չունի նման հայտարարություններ անել և ես չեմ հավատում դրան», – ասաց Զեյնալյանը:

Անդրադառնալով օրերս «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ այցելությանը՝ Զեյնալյանը հայտնեց, որ այնտեղ այցելել է Նաիրի Հունանյանին։

«Տեսել եմ նրան խցում, առանձնազրույց եմ ունեցել։ Խոսել ենք նրա առողջական վիճակից, խորհուրդ եմ տվել ավելի շատ զբաղվել սպորտով»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում