5 մլն դրամ 100 օր անտոկոս ժամանակահատվածով

5 մլն դրամ 100 օր անտոկոս ժամանակահատվածով

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ֆիզիկական անձանց համար մեկնարկել է «100 օր անտոկոս» արշավը, որի շրջանակում հաճախորդները մինչև 2019թ-ի հունվարի 31-ը ներառյալ վարկային քարտային գծերի միջոցով կարող են ստանալ մինչև 5,000,000 ՀՀ դրամ։

100 օր անտոկոս ժամանակահատվածը գործում է ինչպես վճարային, այնպես էլ կանխիկացման գործարքների համար և սկսվում է վարկային գծի ակտիվացման օրվանից:
Վարկային գծերը տրամադրվում են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով՝ ArCA, Mastercard, Visa և Հայաստանում միայն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկվող American Express քարտատեսակով։
Ավելին իմանալու համար՝ acba.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում