Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման

Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանում Ռուսաստանի փափուկ ուժի կիրառման հիմնական ռեսուրսն, իհարկե, այն կապերն են, որոնք դարեր շարունակ միավորում են մեր ժողովրդին՝ հոգևոր ու մշակութային ընդհանրությունները, մարդկանց մեջ առկա սերտ շփումները, որոնք միջպետական հարաբերությունների համար հզոր հիմք են։ Այսoր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Բայց, իհարկե, դա բավարար չէ։ Մենք ելնում ենք այն բանից, որ փափուկ ուժի գործոնը պետք է իրացվի քաղհասարակության հետ մեր աշխատանքում»,-մասնավորապես նշեց դեսպանը՝ կարևորելով տեղեկատվական դաշտում առավել ակտիվ աշխատանքի կարևորությունը։

Նա նաև ընդգծեց առավել ընդգրկուն համագործակցությունը կրթության, մշակույթի ոլորտներում։ «Շատ բան է արվում, սակայն իհարկե, բավարարել եղածով պետք չէ»,-ասաց դիվանգետը՝ նշելով, որ դեսպանությունը տրամադրված է, որ արագ զարգացող հարաբերությունները բարձրանան նոր մակարդակի։

Սերգեյ Կոպիրկինը նկատեց, որ համագործակցության ոլորտներից մեկն էլ տուրիզմն է, Հայաստանի՝ օր օրի ավելացող գրավչությունները։

«Վերջին օրերին տվյալներ հայտնվեցին, որ ամանորի տոներին Հայաստանը դարձել է ռուս զբոսաշրջիկների ամենասիրելի ու նախընտրելի երկիրը։ Դա կնպաստի ինչպես երկու ժողովուրդների փոխըմբռնման ամրապնդմանը, այնպես էլ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը»,- ասաց նա՝ Հայաստանի մշակութային պոտենցիալը ռուս զբոսաշրջիկներին ներկայացնելու խնդիրն առաջնահերթ համարելով։

Դեսպանը ներկայացնելով անելիքները, նշեց, որ առաջիկայում ակտիվացնելու են երիտասադների փոխանակման ծրագրերը։

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակում Ռուսաստանի դիրքորոշմանը, դիվանգետն ասաց՝ ինքը ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը չէ, այդ պատճառով մեկնաբանություններ տալու սահմանափակումներ ունի։

«Իմ կարծիքով, ՌԴ դիրքորոշումը հիմնված է Կազմակերպության ամրապնդման հիմնարար շահերի վրա, անդամ երկրները պետք է շահագրգռված լինեն, որ հարցի լուծումը ոչ միայն չթուլացնի ՀԱՊԿ արդյունավետությունը, այլ ամրապնդի»,- հավելեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում