Պուտինը թույլ է տվել արգելափակել երեխաների համար վտանգավոր կայքերը

Պուտինը թույլ է տվել արգելափակել երեխաների համար վտանգավոր կայքերը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով նախատեսվում է անհապաղ կերպով արգելափակել բոլոր այն կայքերը, որոնք երեխաներին կարող են դրդել կյանքի համար վտանգավոր արարքներ գործելու։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։

Լրացումներ են կատարվել երկու օրենքներում՝ «Ինֆորմացիայի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ինֆորմացիայի պաշտպանության» մասին օրենքում, ինչպես նաև «Երեխաների առողջությանն ու զարգացմանը վնաս հասցնող ինֆորմացիայից նրանց պաշտպանելու» մասին օրենքում։

Ներկայումս օրենքն արգելում է տարածել մանկական պոռնոգրաֆիա, ինքնասպանություն գործելու ձևերի, ինչպես նաև թմրանյութեր օգտագործելու մասին տեղեկատվություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում