Շարմազանով. Մտահոգիչ հայտարարություններ են գալիս Բաքվից

Շարմազանով. Մտահոգիչ հայտարարություններ են գալիս Բաքվից

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է՝ Բաքվից մտահոգիչ հայտարարություններ են ստանում։

«Երկու օրվա ընթացքում հարևան պետությունից՝ Ադրբեջանից, ստանում ենք հայտարարություններ, որոնք մտահոգիչ են։ Եվ կրկնակի մտահոգիչ է, որ Հայաստանի կառավարությունը, վարչապետը, որ շատ է սիրում լայվեր մտնել, երկու օր շարունակ լռում է»,-նշել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Հանրապետական գործչի խոսքով, այս օրերին իշխանությունը զբաղված է պաշտոններ բաշխելով. «Սակայն կարծում եմ, որ անվտանգությունն առավել կարևոր է, քան պաշտոնների բաշխումը։ Դեռ կհասցնեք պաշտոններ բաժանել»։

Նա հիշեցնում է դեկտեմբերի 17-ին Ալիևի հայտարարությունը, երբ նրա չի հրաժարվում խնդրի՝ ուժային լուծման տարբերակից, հպարատանում իր սպառազինությամբ։

«Նույն իր ելույթում, պինդ բռնվեք ժողովուրդ ջան, հիմա ասում եմ, թե ինչ է ասել Ալիևը։ Ասում է՝ 2018 թվականին ինչ-որ նախիջևանյան օպերացիայի հետևանքով Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ անցել է շուրջ 11 հազար հա հող, հայ-ադրբեջանական սահմանի հատվածում։ Ավելին շարունակում է, որ ստրատեգիական բարձունքներ էլ է գրավել Ադրբեջանը։ Երկու օր է, խոսում է, ու ոչ մի արձագանք չի եղել, բա չմտահոգվե՞նք»,-ասում է Շարմազանովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում