Փաշինյանը վստահեցնում ՝ Նախիջևանի հատվածում ռազմավարական նախաձեռնությունը ՀՀ զինված ուժերի ձեռքում է

Փաշինյանը վստահեցնում ՝ Նախիջևանի հատվածում ռազմավարական նախաձեռնությունը ՀՀ զինված ուժերի ձեռքում է

 

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե 2018թ. Ադրբեջանին հաջողվել է Նախիջևանի հատվածում 11 հազար քառակուսի մետր տարածք ամբողջովին վերահսկողության տակ վերցնել: «Նախիջևանի հատվածում տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժեր, որը եղել է երկու կողմից: Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ից առաջ եղել են Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո, այդ բոլոր տարածքները շարունակում են մնալ Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ նույնիսկ այդ պրոցեսների արդյունքում հայկական զինված ուժերի դիրքերը նաև բարելավվել են, իսկ ռազմավարական նախաձեռնությունը, ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ մեր զինված ուժերի ձեռքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում