Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
20/12/2018 13:29
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 19-ին մեկնել է Թուրքիա` մասնակցելու Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության առաջին խորհրդաժողովին:
«Էրմենիհաբեր»-ը գրում է՝ Անկարայի Էսենբողա օդանավակայանում Իրանի պատվիրակությանը դիմավորել են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Թուրքիայի և Իրանի նախագահների մասնակցությամբ խորհրդաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին Անկարայում:
Խորհրդաժողովին երկու երկրների ներկայացուցիչները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում