Թրամփն ԱՄՆ զինվորականներին «ամբողջ աշխարհի հերոսներ» է անվանել

Թրամփն ԱՄՆ զինվորականներին «ամբողջ աշխարհի հերոսներ» է անվանել

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ին է վերագրել Սիրիայում «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակը և ասել, որ այժմ ժամանակն է, որ ամերիկացի զինվորականները տուն վերադառնան: ԱՄՆ նախագահի համապատասխան տեսաուղերձը տարածվել է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից:

«Մենք իսկապես հաղթել ենք ԻՊ-ին: Մենք ոչնչացրեցինք նրանց, շատ ուժեղ ոչնչացրեցինք, մենք տարածքը հետ վերադարձրեցինք և այժմ ժամանակն է, որ մեր զոքրերը տուն վերադառնան», – ասել է Թրամփը:

Նախագահը նաև Սիրիայում պատերազմական գործողություններին մասնակցած ԱՄՆ-ի զինծառայողներին «մեծ ամերիկացի հերոսներ և ամբողջ աշխարհի հերոսներ» է անվանել:

Թրամփը նախօրեին կարգադրություն էր տվել Սիրիայից զորքերի ամբողջական դուրսբերման մասին: Twitter-ում նա գրել էր, որ ԱՄՆ-ն հասել է ԻՊ դեմ հաղթանակին, ինչն էլ Սիրիայում ամերիկյան ռազմական կոնտինգենտի ներկայության միակ նպատակն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում