Կառլեն Պետրոսյանը նշանակվել է Ղրիմի կապիտալ շինարարության ծառայության ղեկավար

Կառլեն Պետրոսյանը նշանակվել է Ղրիմի կապիտալ շինարարության ծառայության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի կապիտալ շինարարության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Կառլեն Պետրոսյանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ղրիմի Հանրապետության կառավարության կայքում, որը ստորագրել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:

«Կառլեն Պետրոսյանին ընդունել պետական քաղաքացիական ծառայության և նրան նշանակել «Ղրիմի կապիտալ» շինարարության ծառայության ղեկավարի պաշտոնում», – ասվում է հրամանագրում:

Ծառայության նախկին ղեկավար Սվետլանա Մորավսկայան աշխատանքից ազատվել է նոյեմբերի 16-ին: Սամարայի շրջանային դատարանը կալանքի տակ է առել վերջինիս: Պաշտոնյան մեղադրվում է լիազորությունները չարաշահելու մեջ, որն այլ հետևանքներ է ունեցել:

Կապիտալ շինարարության ծառայության վերակազմավորան մասին հրամանագիրն Աքսյոնովը ստորագրել է դեկտեմբերի 18-ին՝ այն միավորելով Ղրիմի ճարտարապետության և շինարարության նախարարությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում