Արցախա-ադրբեջանական առաջնագծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Արցախա-ադրբեջանական առաջնագծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Դեկտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում