Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պատրաստել է ՄԻԵԴ դիմելու փաստաթղթերը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պատրաստել է ՄԻԵԴ դիմելու փաստաթղթերը

 

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը 1-2 օրվա խնդիր է, գանգատն ամբողջությամբ պատրաստ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

«Հենց հիմա իմ աշխատասենյակում դրված է ՄԻԵԴ-ի գանգատն՝ ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք որոշ փաստաթղթեր։ Մեկ-երկու օրվա խնդիր է, որպեսզի դա մեկնի Եվրոպական դատարան», – ասաց Հայկ Ալումյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում