Պենտագոնը հավանության չի արժանացրել Թրամփի՝ Սիրիայից զորքի դուրսբերման որոշումը
24/12/2018 10:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միկ Մալվենին հայտնել է, որ Պենտագոնը հավանության չի արժանացրել Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման Թրամփի որոշումը։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Մալվենիի խոսքով, Թրամփի որոշումը «պարզ երկնքում ամպրոպ չէր»։
«Դա ոչ մեկի համար անակնկալ չէր, քանի որ նախագահը վարվեց այնպես, ինչպես խոստացել էր»,- ասել է նա։
Ավելի վաղ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման հանգամանքը համարել էր սիրիացի ժողովրդի հաղթանակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում