Թրամփի՝ Թուրքիա այցելելու վերաբերյալ լուրը չի հաստատվել

Թրամփի՝ Թուրքիա այցելելու վերաբերյալ լուրը չի հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Էրդողանը ԱՄՆ գործընկերոջը՝ Դոնալդ Թրամփին հրավիրել է Անկարա, և նշել, որ Թրամփը Թուրքիա կայցելի 2019 թ.:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Սպիտակ տունը չի հաստատել Քալընի հայտարարությունը: Սպիտակ տան խոսնակ Հոգան Գիդլին նշել է, որ Թրամփը Թուրքիա այցելելու ծրագրեր դեռևս չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում