AM | RU
USD
EUR
RUB

Պետության հաշվին արտասահմանյան այցերով, որ աշխարհ եք ման գալիս՝ ի՞նչ խնդիր եք լուծել

 

Հա ասում եմ բան չգրեմ՝ թող մարդիկ վայելեն իրենց եփած ճաշը, բայց դե չի լինում։ Բաներ կան, որոնք կարևոր են, ու որոնց հանդեպ չի կարելի անտարբեր լինել։

Ինձնից շատ երևի ոչ-ոք չի գրել՝ «փրկենք Հայոց Մշակույթը մշակույթի նախարարությունից»։ Բայց, ով ով, գոնե ես քիչ թե շատ տեղյակ եմ, թե կոնկրետ ում էր հասցեագրվում դա և ում՝ ոչ։

Էն, որ բերում նախարարներ ու փոխնախարարներ եք նշանակում, որոնք մեկը մյուսի վրա կարող են տապալել ամենափայլուն մշակութային-ազգային նախագծեր, էդ նախարարության մեղքը չի, էդ նշանակողի մեղքն է։ Նախարարության «մեղքն» այլ է, որ կիսագրագետ դեմքերին վերադաս ունենալով, շան քթից ջուր խմելով անմարդկային ջանքեր գործադրելով՝ գոնե ներսից կարողանում էին՝ կռիվ տալով է, համոզելով է, թե ոնց, որոշ կարևոր ծրագրեր գոնե կյանքի կոչել, որոշ վտանգավոր պրոյեկտներ էլ՝ կանխել։ Էն դեպքում, երբ ասենք փոխնախարարը նույնիսկ 5 րոպե ժամանակ չի տրամադրում ազգային կարևոր պրոյեկտի մասին լսելու, պրոյեկտի, որը արդեն որերորդ մրցանակն է շահում՝ իր բովանդակությամբ։ Բայց էդ նույն փոխնախարարը ժամանակ է գտնում՝ ֆեյսբուքում «հեղափոխական դուռ» գովազդելու ու պետության հաշվին երկրով մեկ ֆրֆռալու ու ֆոտոսեսիաներ անելու՝ անունը դնելով «ստուգայց»։ Բայց որ իր օրոք Քարահունջը քլունգով «պեղում են», ու էդ մասին իրենց ասվում է, բայց վեջները չի, էդ նախարարության մեղքը չի։ Էդ կոնկրետ անհատների մեղքն է։

Ու ինչու՞ ոչ-ոք, հատկապես՝ նրանց նշանակողները, հարց չեն դնում, թե պետության հաշվին արտասահմանյան այցերով, որ աշխարհ եք ման գալիս՝ ի՞նչ խնդիր եք լուծել, առարկայական ի՞նչ հարց է պատասխան ստացել, բացի ձեր մանկական երազանքները բավարարելուց։ Ու հա, մշակույթի նախարարության աշխատողները, որոնք էդ նույն ժամանակ շան քթից ջուր խմելով իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը, որ վերադասի կայֆեր կայծերի ֆոնին էլի շենքը չի փլվում, էդ նախարարության մեղքն է՝ նրա լրատվական ծառայության մեղքը, որ բազմաթիվ իրականացված ծրագրերը պատշաճ չեն լուսաբանվում, ու, որ հարց ես տալիս, թե՝ ինչու՞, ասում են՝ եսի՞մ, էդ ծառայությանը հարցրեք։

Դրա փոխարեն բերում կադր եք նշանակում, որը իր փաբի բաժակակիցներին (կամ շշակիցներին) բերում է իրեն կից խորհուրդ, ու հերթով սկսում մրցանակներ բաժանել՝ իրենց սեռական օրգանները գովերգող «գրողներին» կամ «նկարիչներին»... Ու մեկը չի հարցնում, ո՞նց արա, ո՞նց։ Ասենք ի՞նչ տարբերություն ռաբիզ խեղկատակությանը տրված կոչման ու սեռական շեղված նյութեր գրող կամ նկարող փաբի այցելուին տրված մրցանակի միջև... Ու ո՞րն է ստեղ նախարարության մեղքը, եթե սա կոնկրետ ձեր նշանակած կադրերի խնդիրն է։ Իսկ նախարարության աշխատակիցները (ոչ բոլորը, բնականաբար), կոնկրետ մեդալի են արժանի, որ էդ պայմաններում, կրկնում եմ՝ իրենց գլխին իբրև վերադաս ունենալով կիսագրագետ ինչ-որ դեմքերի՝ կարողանում էին դեռ որոշակի խնդիրներ լուծել։ Իսկ հիմա, էդ վերադասների երեսից, որոշել եք նույնիսկ էդ հնարավորությունը փակել, ու ասում եք, թե՝ անպետք կառույց էր։ Ինչի՞։

Ասում եք, թե բա եթե գործադուլ անեն մի 3 ամիս՝ բան չի փոխվի։ Էդ նշանակում է, որ Նախարարության բյուջեն էնքան չնչին է, իսկ ձեր նշանակած կադրերը էնքան ապիկար, որ ՕԳԳ-ն եք կասկածի տակ դնում։ Էդ նույն տրամաբանությամբ, երբ Կառավարության հիմնական կազմը տնով-տեղով ընտրարշավ էր անում մի երկու շաբաթ, էլի երկրին բան չեղավ, հիմա ի՞նչ՝ էդ նշանակում է, որ էդ կազմը պետք ա ցրել, որովհետև իրենք, ըստ էության, կապ չունեն կառավարության գործունեության հետ, ու ամբողջը համակարգի ուսերին է, հա՞։

Վիճակագրության մեջ սենց մի օրինակ կա, ասում է մեծ հրդեհի դեպքում ներգրավված հրշեջների քանակն էլ մեծ է, ու մեծ հրդեհների դեպքում՝ ավերածություններն էլ բնականաբար մեծաթիվ են, ու էդտեղ կոռելյացիոն կապ կա՝ ավերածությունների ու հրշեջների քանակի միջև։ Բայց էդ չի նշանակում, թե հրշեջների քանակը նվազեցնելով ավերածություններն էլ կնվազեն։

Հիմա նույնն էլ էստեղ է։ Եթե տարիներ ի վեր՝ Անկախությունից սկսած, չի հասկացվել Մշակույթի ու հենց Անկախության իմաստը, ու բառի բուն իմաստով «պետական մակարդակով» տիրումեր է արվել Հայկական ազգային մշակույթը, ապա դա չի նշանակում, որ մեղքը նախարարության աշխատողներինն է կամ մշակույթի նախարարություն հասկացությանը, որովհետև էդ աշխատողների մի ստվար մաս, նույնիսկ էդ պայմաններում շան քթից ջուր խմելով փորձել է անել և արել է նույնիսկ անհնարինը՝ համեստ միջոցներով խնդիր լուծելու համար։ Իսկ եթե լուծված խնդիրները կամ կանխված վտանգները հավուր պատշաճի չեն լուսաբանվում՝ էդ լրիվ այլ հարց է։ Բայց հրշեջների օրինակով, չի նշանակում, որ եթե կրճատենք մշնախի աշխատողների թիվն ու բյուջեն, ապա էդ ոլորտում ավերածություներն էլ կպակասեն։ Խելքի աշեցեք։

Ավելի անկեղծ չէ՞ր լինի՝ ասել, որ քանի-որ Կրթության նախարարությունն արդեն լրիվ պառկեցրել եք Սորոսի տակ, ու սորոսասին փոխնախարարները արդեն ունեն բավարար երկար ձեռքեր Սերունդի վրա, էստեղ խանգարող հանգամանք է Մշակույթը՝ տեսակային դիմագիծը պահել փորձող ՀԱՅԿԱԿԱՆ Մշակույթը։ Ու հիմա պետք է դա էլ պառկեցնել սորոսասին փոխնախարարների տակ, որ իսպառ վերահսկելի դարձնեն ապագա սերունդի դիմագիծը։ Նույնն էլ սպորտի բնագավառում, երբ ԼԳԲՏ պրոպագանդայով զբաղվող դեմքերին եք բերել լցրել սիստեմ։ Բա ինչի՞ չեք խոսում էն մասին, որ կառավարության չզեկուցվող որոշմամբ էդ կադրերին տրված պադավատներից անգամ դժգոհ են մնում ոմանք՝ ձեր նշանակած կադրերից, ու իրենց նախկին աշխատատեղից ծանոթ-մանոթ խառնելով, նույնիսկ որոշում շրջանցելով, ավելի թարմ՝ իրենց քիմքին (կամ հետույքին) հաճելի մեքենա են վերցնում. հիմա էդ փոխնախարարը պիտի մշակույթ զարգացնի՞։

Բա բնականաբար, եթե Լենա Նազարյանը պնդի, թե Ազգային մտածելակերպը քարանձավային հետամնացություն է, «պետական մակարդակով» էլ մշակույթի նախարարությունը պիտի անիմաստ կառույց համարվի։ Բա էլ ուրիշ ո՞նց։

Խելքի աշեցեք։

Նախարարությունը ոչ թե ստորադասել է պետք, այլ բյուջեն բազմապատկել ու կադրային քաղաքականությունն ու ռազմավարությունը վերանայել։ Հա, ու էդ կադրային քաղաքականություն ասվածը՝ էն մի քանի տխմար ջահելը չեն, որ էս խառը օրերին գործի են տեղավորվել՝ գործի տեղավորվելու նպատակով, ու հիմա փնովում են նախարարությունը։ Որովհետև իրենք էլ էին մշակույթը պատկերացնում զուտ բյուջեյի փողերով դրսերում կայֆավատ լինելը ու տեղյակ չեն, թե ինչ ջանքերի գնով են ուրիշները խնդիր լուծում՝ որին համոզելով, որին բացատրելով, որի հետ կռիվ տալով... որովհետև պետության մեջ արդեն ավանդույթ է տխմարագույն կադրերին որպես վերադաս նշանակելը։ Ու հիմա էդ մարդիկ, որոնք իրենց կյանքն են դրել էդտեղ՝ սուս-փուս ստվերում աշխատելով, ինչի՞ պիտի հանգիստ տանեն էս ամենը...

Մենք Անկախ պետություն ենք, իսկ անկախության խորհուրդը՝ տեսակային լինելիության և զարգացման ապահովումն ու երաշխավորումն է։ Հայաստանը Հայկական պետություն է, Հայերի՛ պետությունն է, և էդ պետության կարևորագույն խնդիրներից մեկը՝ ՀԱՅ ՏԵՍԱԿԻ լինելիության, զարգացման ապահովումն ու երաշխավորումն է։ Իսկ Հայ տեսակի բնութագրիչ առանցքային կետերից մեկը՝ Հայ Մշակույթն է։ Մշակույթի դերը ոչ թե ստորադասել է պետք, այլ արդեն իսկ ստորադասված վիճակից՝ բարձրացնել դրա կարգավիճակն ու հնարավորությունները։

Չնայած, ում եմ է ինչ բացատրում...։ Երբ մարդը նպատակային, ծրագրված քաղաքականություն է վարում, ու դա ոչ թե չհասկանալու հետևանք է, այլ՝ խիստ պլանավորված ստրատեգիա։

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Տնտեսի կիրակին՝ վաղը Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հոր հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են «Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ «Պայքարելու ենք, որ մեր երեխաները հետ գան իրենց զորամաս» Գլեդիս Բերեջիկլյանը հաղթել է Նոր Հարավային Ուելսի ընտրություններում և դարձել նահանգի առաջին ընտրված կին վարչապետը Արցախի երիտասարդները Եռաբլուրում շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրին (Տեսանյութ) Արցախում խորհրդակցություն է անցկացվել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց Մակրոնը՝ «դեղին բաճկոնների» դեմ զորք դուրս բերելու մասին Այսօրվանից Աստանան պաշտոնապես վերանվանվել է Նուր-Սուլթան ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են արցախա-ադրբեջանական ուժերի առաջնագծում տիրող իրավիճակը Հանրապետությունում առաջիկա օրերին կլինեն տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն «Հրապարակ». «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել» «Ժամանակ». ՊԵԿ շարքային աշխատողների համար այլևս պարգևատրումներ չեն լինի, պարզվում է ավտոբուսների մեջ խոսելն է պատճառը «Ժամանակ». Ինչ նպատակով է Հակոբ Արշակյանը վետո դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա «Փաստ». Միլիոններ՝ ընդամենը մի քանի ամսվա ճանապարհի շինարարության համար «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը չի հիասթափվել «Փաստ». Լարված են Ռուբեն Ռուբինյանի և Արման Եղոյանի հարաբերությունները «Հրապարակ». Փորձառուները հեռացան՝ տեղը զիջելով երիտասարդին «Ժողովուրդ». Ինչու են դանդաղել հարկային հավաքագրման տեմպերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 23 Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոններից Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mail Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը ԱԺ աշխատակազմը պարզաբանել է մաքրուհիների հետ կապված խնդիրը Լոռու մարզում 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150 մետր բարձրությունից ընկել է անդունդը
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan