Թուրքիան պատրաստվում է միայնակ տապալել ԻՊ-ին

Թուրքիան պատրաստվում է միայնակ տապալել ԻՊ-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԹուրքիան կարող է Սիրիայում միայնակ տապալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Այս մասին, «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա նշել է, որ Անկարան պատրաստ է համագործակցել այլ երկրների՝ Իրանի և Ռուսաստանի, ինչպես նաև՝ կոլաիցիայի գործընկերների հետ։ Միաժամանակ, Չավուշօղլուն նշել է, որ Սիրիայի հետ կոոպերացիայի մասին խոսք չի գնում։

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Թուրքիան և Միացյալ նահանգները պայմանավորվել են սիրիական Մանբիջի հարցում ճանապարհային քարտեզի իրականացման շուրջ՝ մինչ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում