Պուտինը հանձնարարել է ստորագրել ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ արձանագրությունները

Պուտինը հանձնարարել է ստորագրել ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ արձանագրությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է կառավարության՝ առաջարկությունը՝ ստորագրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձանագրություններում ու հենց պայմանագրում փոփոխությունները։

Ինչպես գրում է interfax-ը, խոսքը գնում է 2002թ․-ի հոկտեմբերի 7-ի ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ արձանագրության ու 1992թ․-ի մայիսի 15-ի Պայմանագրի 2-րդ արձանագրության փոփոխության մասին։

Արձանագրությունների ստորագրումը նպատակահարմար է համարվել կատարել ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում։

Նշվում է, որ դեկտեմբերին կառավարությունը հավանություն էր տվել ու նախագահին ներկայացրել ՀԱՊԿ կանոնադրության Երրորդ արձանագրության մեջ փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է կազմակերպության դիտորդ անդամներին ու գործընկերներին։ Նախագծով սահմանվում է շահագրգիռ պետություններին ՀԱՊԿ-ում դիտորդի ու գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու չափորոշիչներին ու կարգին։

Մյուս փոփոխությամբ սահմանվում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում կարող են ընդգրկվել ոչ միայն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները, այլ նաև կառավարությունների ղեկավարները։ Այս փոփոխությունը կատարվել է Հայաստանի համար, քանի որ Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո ողջ իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում