Աթենքի կենտրոնում պայթյուն է որոտացել եկեղեցու մոտ

Աթենքի կենտրոնում պայթյուն է որոտացել եկեղեցու մոտ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայթուցիկ սարք Է գործել Աթենքի կենտրոնի Կոլոնակիի շրջանում՝ Սուրբ Դիոնիսիոսի եկեղեցու մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Sputnik Հունաստան» գործակալությունը:

Վիրավորվել Է ոստիկանը, որը մոտեցել Էր ռումբին: Այժմ շրջանը արգելափակված Է ոստիկանության կողմից: Վկաների ցուցմունքների համաձայն՝ պայթյունը տապալել Է կայանված մոտոցիկլետները, պայթյունի ալիքից մի կողմ են նետվել աղբարկղները:

Newsit հրատարակությունը գրում Է, որ պայթյունը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 7:10-ին (Երեւանի ժամանակով 9:10-ին) եւ, բացի ոստիկանից, վիրավորվել Է նաեւ եկեղեցու պահակը: Նա տեսել Էր կասկածելի առարկան եւ ոստիկանություն կանչել: Հենց որ ոստիկանը մոտեցել Է, ռումբը պայթել Է, գրում Է հրատարակությունը: Ռումբը դրված Է եղել մետաղական արկղի մեջ եկեղեցու մուտքի մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում