Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդության քննարկումը հետաձգվեց մինչև հունվարի 9-ը

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդության քննարկումը հետաձգվեց մինչև հունվարի 9-ը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու պաշտպանների միջնորդության վերաբերյալ դատական նիստը հետաձգեց մինչև հունվարի 9-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Ըստ էության, նիստ, որպես այդպիսին, տեղի չունեցավ։ Քննիչը ցանկություն ուներ դատավոր Նելլի Բաղդասարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել ու ժամանակ խնդրեց, որ ուսումնասիրի նյութերը: Քննիչն ասում էր, որ ցանկանում է ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե արդյոք պետք է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել», -նշեց փաստաբանը:

Օրբելյանի խոսքով` Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել նիստին, քանի որ այն տեխնիկական նիստ էր, և մասնակցության անհրաժեշտություն էլ չի եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում