AM | RU
USD
EUR
RUB

Պատերազմ. լրջանալու ժամանակը

 
 

ԵՐԵՎԱՆ, 07 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookՀայոց հասարակաց բնագավառն ու վերջինիս միկրոպատկեր «Ֆեյսբուքն» աստիճանաբար հիշեցնում են Վանի քաղաքային միջավայրը 1900-1910-ական թվականներին։ Վանում այդ տարիներին քննարկում էին ազատ սիրո հարցը։ Ինքնին դա եվրոպական տիպի քաղաքի համար օրինաչափ զարգացման հանգրվան է, ուստի խնդիրը բուն հարցը չէ, այլ վերջինիս խիստ անհամապատասխանությունն այդ ժամանակ արևմտյան, այդ թվում՝ Վանի հայության գլխին կախված օրհասական վտանգի հետ։ Պակաս նկարագրական չէ նաև Կիլիկյան Հայաստանի մայրամուտին ունիթորների և հակաունիթորների ներազգային պայքարը, որն իր բաժին ներդրումն ունեցավ այդ Փոքր Հայքի դիմադրական ներուժի փոշիացման գործում։

Ընկերնե՛ր, Ադրբեջանի դեմ պատերազմը շատ ավելի լուրջ ու վտանգավոր է, քան շատերդ, ըստ ամենայնի, պատկերացնում եք։ Եվ ժամանակային ու տարածական հատույթում դա բացարձակ ճշմարտություն է՝ սկսած 1994 թ․ մայիսի 12-ից մինչև 2019 թ․ հունվարի 7-ը, և սկսած Աշոցքից՝ վերջացրած Հորադիզով։ Սա շատ ավելի բարդ տրվող հաղթանակ ուզող պատերազմ է, քան նախորդը, և համապատասխան օրակարգային հարցերի շուրջ պահանջում է ոչ թե բնակչության մեծամասնության, այլ ԱՄԲՈ՛ՂՋ բնակչության համախմբումն ու մոբիլիզացիան։

Սա «Մարիո» չէ, այստեղ երկրորդ և երրորդ «կյանքեր» չկան։ Սա հայրենական պատերազմ է, որին պիտի մասնակցեն բոլորը՝ անկախ քաղաքական, հասարակական, կրոնամշակութային ու սեռագենդերային պատկանելությունից ու նախընտրություններից։ Հիշե՛ք, որ «գաղթելու տեղ չունենք, հայե՛ր, եթե … ըլներ, առաջինը ես կգաղթեմ, ես էլ եմ ուզում՝ ապրեմ», ինչպես 1992 թ․-ին զորքին ոգեշնչում էր Արաբոյի Մանվելը, և մի՛ մոռացեք, որ «եթէ չյաղթենք այս պատերազմի մէջ, … մեր պատմութիւնը … կրնայ վերջանալ․ հայոց պատմութեան վերջին էջը կրնանք դարձնել, եթէ կորսնցնենք այս …», ինչպես նախազգուշացնում էր Ավոն։

Եթե սովետական Կարմիր բանակի թիկունքում Մոսկվան էր, ապա մեր թիկունքում ոչ թե Ստեփանակերտն է, ոչ թե Բերձորն ու Երևանն են, այլ ամբողջ Հայաստանը։
Գործո՛վ զբաղվեք, ընկերնե՛ր, քանզի ժամանակը խորամանկ խաղացող է՝ մի հարցում մեկի կողմից է, մեկ այլ հարցում՝ մյուսի…

Էդգար ԷԼԲԱԿԵԱՆ

Լրահոս
Փաստաբանական խումբը հայտնում է ՄԻԵԴ-ի կողմից ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում կայացնելու մասին Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ որևէ փոփոխությունների չի ենթարկվել. Իրանի ռազմական կցորդ Զոհրաբ Մնացականյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին է ներկայացրել կազմակերպությունում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին Ցուցարարները խոստանում են չխոչընդոտել Մանվել Գրիգորյանի պաշտպանի գործունեությունը Շարժայի կառավարիչն ու ՀՀ նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները Որոշում է կայացվել կալանավորել Արամ Հարությունյանին. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Հետաձգվեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը ԵՊՀ ուսխորհուրդը հաղթեց «Ռեստարտ» նախաձեռնությանը Ազգային ժողովը մեկ ու կես ժամով երկարացրեց հունվարի 17-ի նիստի տևողությունը Վերաքննիչ դատարանում ավարտվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով քննությունը Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Մելքումյանի կարծիքով` ԵԱՏՄ-ում Հայաստանը պետք է ճիշտ «փաթեթավորի» իր քաղաքական առաջնահերթությունները «Գազպրոմ Արմենիա»-ն բաժանորդներին հորդորում է չանջատել գազասպառման անվտանգության համակարգերը Կարեն Աբրահամյանն այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր Էդմոն Մարուքյանն առաջարկում է Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել նախարարություններ Ներման հայտնի գործընթացի վերաբերյալ ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուն կարևորում է բանակում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի Շնորհակալ եմ Դաշնակցությանը, որ 130 տարի ազգային մեր դրոշը համառորեն փորձել է բարձր պահել. Պարգև սրբազան Նիկոլա Սարկոզին Բաքվում հանդիպել է Ալիևին Ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քեթիի լեռնանցքը դժվարանցանելի է Առաջարկում եմ զերծ մնալ երևակայական կամ կեղծ տեղեկությունների տարածումից. Արա Սաղաթելյան Շիրակի և Տավուշի մարզպետներն ազատվեցին պաշտոններից Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Հրանտ Մարգարյանը չի առաջադրվելու ՀՅԴ Բյուրոյի նոր կազմի ընտրությանը Մեկնարկել ԱԺ հերթական նիստը. ՈՒՂԻՂ «168 Ժամ». Խմորումներ սոցապ նախարարությունում «Հրապարակ». ԲՀԿ-ին «վտարում» են խորհրդարանի նոր կորպուսի իրենց նախկին աշխատասենյակներից «Ժամանակ». Միքայել Մելքումյանը չի կարողանում համակեպվել Գագիկ Ծառուկյանի անարդար որոշման հետ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է «Ժողովուրդ». Դավիթ Անանյանի փոխարեն ՊԵԿ նախագահի պաշտոնում ով է նշանակվելու «Հրապարակ». Ո՛չ գլխավոր դատախազի և ո՛չ էլ այլ պաշտոն չի վստահվի Կոստանյանին «Ժամանակ». ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ով է գլխավորելու «Ժողովուրդ». Հրանտ Մարգարյանը որոշել է Ռուստամյանին դարձնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ «Ժամանակ». Սասուն Միքայելյանը ցանկություն չունի ղեկավարելու ԵԿՄ-ն, բայց պնդում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 17 ՀՔԾ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը Հայ֊ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan