Հայաստանի և Ղազախստանի օմբուդսմենները քննարկել են Կարագանդայում տեղի ունեցած միջադեպը

Հայաստանի և Ղազախստանի օմբուդսմենները քննարկել են Կարագանդայում տեղի ունեցած միջադեպը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.amԱրման Թաթոյանը Ղազախստանի Կարագանդա քաղաքում ստեղծված իրավիճակի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանում մարդու իրավունքների հանձնակատար Ասկար Շակիրովի հետ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: 

Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ անթույլատրել է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ կամ բնույթ տալը: Նա հավաստիացրել է, որ չի կարող որևէ խոսք լինել ազգությամբ հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին՝ ելնելով նրանց ազգային պատկանելիությունց։ Ասկար Շակիրովը հայտնել է, որ այս հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո:

Կարդացեք նաև՝ Շավարշ Քոչարյանը հանդես է եկել մեկնաբանությամբ Կարագանդայում ստեղծված իրադրության վերաբերյալ

Պաշտպանի հետ հեռախոսազրույցից հետո նա ևս մեկ անգամ հարցը քննարկել է իրավապահ մարմինների հետ և տեղեկացրել Արման Թաթոյանին, որ դեպքն ունի միայն կենցաղային քրեաիրավական բնույթ՝ նաև հղում անելով իրավապահ մարմինների ինչպես նոր, այնպես էլ դրանից առաջ արված հաղորդումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում