Թուրքիան վախենում է, որ Սիրիայի ամերիկյան ռազմաբազաները կարող են օգտագործվել քրդերի կողմից

Թուրքիան վախենում է, որ Սիրիայի ամերիկյան ռազմաբազաները կարող են օգտագործվել քրդերի կողմից

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան վախենում է, որ ԱՄՆ զորքերի Սիրիայից դուրս գալուց հետո, Սիրիայում գտնվող ԱՄՆ 22 ռազմաբազաները կարող են օգտագործվել այնտեղ գտնվող քրդերի կողմից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ»-ը:

Թուրքիան պատրաստվում է պահանջել, որ ԱՄՆ-ն զորքերը դուրս բերելուց հետո այդ ռազմաբազաները դնի իր վերահսկողության ներքո, կամ առհասարակ վերացնի դրանք:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է իր զինվորներին դուրս բերել Սիրիայի տարածքից:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում գտնվող զորքերը դուրս չի բերի, մինչև Թուրքիայի իշխանությունները չերաշխավորեն, որ չեն հարձակվի Սիրիայի քրդերի վրա և որ նրանց անվտանգությունը կապահովվի:

Թուրքական կողմը պատասխանելով Բոլթոնի հայտարարությանը նշել է, որ այդ հայտարարություններն անհիմն են, և , որ Թուրքիայի բոլոր գործողություններն ուղղված են Սիրիայի քրդերի անվտանգության ապահովմանը:

Թրամփի զորքերը դուրս բերելու հայտարարությունից հետո քրդական ուժերը դիմել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ կոչ անելով պաշտպանել իրենց թուրքական ներխուժումից ու պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում