Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի դեպքով քրգործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով

Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի դեպքով քրգործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, Aysor.am: Հունվարի 8-ին մի խումբ անձանց կողմից զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը կանգնեցնելու ու վիճաբանություն հրահրելու դեպքով հարուցվել է քրեական գործ, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Քրգործ է հարուցվել ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Այս պահին գործի նկատմամբ հսկողություն է իրականացնում զինդատախազությունը», – ասաց Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Armtimes.com-ը հունվարի 8-ին տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են մի խումբ անձիք մեքենաներով արգելափակում զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի ընթացքը, որից հետո ավտոբուսի ներսում հրահրում են վիճաբանություն։

Պաշտպանության նախարարությունը դատապարտել է այս միջադեպը՝ նշելով, որ կատարվածն անընդունելի է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում