Ամերիկացի պաշտոնատարների հայտարարությունները հակասում են տրամաբանությանը. Խամենեի

Ամերիկացի պաշտոնատարների հայտարարությունները հակասում են տրամաբանությանը. Խամենեի

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետաշխատակազմի մի քանի ներկայացուցիչներ իրենց «առաջնակարգ ապուշների» պես են պահում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 9-ին Twitter-ի իր էջում գրել է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:

«ԱՄՆ-ի ղեկավարության առանձին ներկայացուցիչներ ձեւացնում են, որ իրենք խելառ են: Դրան ես, իհարկե, համաձայն չեմ: ՉԷ որ նրանք առաջնակարգ ապուշներ են»,– գրել է Խամենեին: Նա նաեւ հավելել Է, որ «ամերիկացի պաշտոնատարների հայտարարությունները հակասում են տրամաբանությանը»: Հոգեւոր առաջնորդը «կլոունադա» է որակել ամերիկացի պաշտոնատարների արած հայտաարարությունները: «ԱՄՆ-ի պետաշխատակազմի ներկայացուցիչներն ասում են, թե Իրանը պետք է մարդու իրավունքների հարգում սովորի Սաուդյան Արաբիայից,- ընդգծել է նա:- Ուրիշ ինչ կերպ կարելի է անվանել նման մարդկանց, քան ծաղրածուներ: Ոչ նրանց սպառնալիքները, ոչ նրանց խոստումները, ոչ նրանց ստորագրություններն արժանի չեն ուշադրության ու վստահության»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում