«Ժամանակ». Նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է անում «Լուսավոր Հայաստանը»

«Ժամանակ». Նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է անում «Լուսավոր Հայաստանը»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանին առաջարկ ներկայացնել ԵՏՄ-ի հետ աշխատանքները համակարգող ԱԺ մշտական հանձնաժողով ստեղծելու մասին։

Կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իրենց այս առաջարկը հիմնավորում է հետևյալ կերպ. Հայաստանը ԵՏՄ անդամ երկիր է, որտեղ անընդհատ խնդիրներ են առաջանում։ Նրա խոսքով՝ 6-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորները ստիպված էին լինում տարբեր հարթակներ գտնել, օգտագործել տարբեր պատվիակություններում կամ բարեկամական խմբերում իրենց կապերը, որ ինչ-որ ձևով այդ հարցերը բարձրացնեին, բայց սա ինստիտուցիոնալ մոտեցում չէ, և ճիշտ կլինի, որ լինի այդպիսի կառույց, որը կզբաղվի այդ հարցերով։ Նրա խոսքով՝ կա սրա գործնական անհրաժեշտությունը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում