AM | RU
USD
EUR
RUB

Որդեգրված անձը 18 տարին լրանալուց հետո իրավունք կունենա ստանալ կենսաբանական ծնողների վերաբերյալ տվյալներ

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց «Տասնութ տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց՝ նախագիծը թույլ է տալիս, որ որդեգրված անձը 18 տարին լրանալուց հետո իրավունք ունենա իմանալու իր կենսաբանական ծնողների վերաբերյալ տվյալներ: «Այս փոփոխությունը կատարվել է ի ապահովումն անձնական կյանքի հարգանքի իրավունքի: Մինչև հիմա դա չի եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա՝ հավելելով, որ նման իրավունք ունեն նաև կենսաբանական ծնողներն, և նրանք իրավունք ունեն գաղտնի մնալ: «Եթե կենսաբանական ծնողները չեն տալիս իրենց համաձայնությունը, ապա որդեգրված անձն իրավունք ունի ստանալու գոնե այնպիսի տեղեկություններ, որոնք բավարար են, բայց նույնականացման հնարավորություն չեն տալիս»,- ընդգծեց Զեյնալյանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նման որոշման ընդունումը նպատակ է հետապնդում ապահովել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընթացակարգը, մասնավորապես՝ կանոնակարգել 18 տարին լրացած անձին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերջինիս որդեգրման փաստի, ծննդավայրի, ծննդյան ժամանակի, կենսաբանական ծնողների անձնական տվյալների տրամադրման գործընթացը:

Մասնավորապես, ՀՀ օրենսդրությամբ, որդեգրված չափահաս անձը իրավունք ունի իր որդեգրման մասին տեղեկություններ ստանալ միայն որդեգրողի մահվան դեպքում, իսկ որդեգրողի համաձայնության բացակայության դեպքում միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Վերը նշված դրույթը պաշտպանում էր որդեգրողների շահերը՝ միաժամանակ անտեսելով թե որդեգրվածի եւ թե կենսաբանական ծնողների շահերը: Փորձը ցույց է տալիս, որ որդեգրվածը ցանկություն է հայտնում տեղեկություններ ստանալ իր կենսաբանական ծնողների մասին:

Ըստ նախագծի՝ պետական, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ի դեմս ՔԱԿԳ մարմինների, կողմից 18 տարին լրացած որդեգրված անձանց՝ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի հիման վրա, տրամադրվելու են տեղեկանքներ իրենց որդեգրման փաստի, որը ներառում է որդեգրվածի՝ մինչեւ որդեգրումը անվան, հայրանվան, ազգանվան, ծննդյան ժամանակի, ծննդյան վայրի, ինչպես նաեւ իրենց կենսաբանական ծնողների անձնական տվյալների մասին, այդ թվում՝ ազգության, արյան խմբի, հիվանդությունների մասին տեղեկատվություններ:

Կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվելու են միայն ծնողների՝ իրենց տվյալները որդեգրված երեխային տրամադրելու համաձայնության առկայության դեպքում:

Որդեգրվածը կարող է ցանկություն հայտնել ծանոթանալ միայն ծնողների հիվանդությունների, ազգության, քաղաքացիության եւ այլ տեղեկություններին՝ առանց նրանց նույնականացման: Վերը նշված կարգավորումները, մասնավորապես՝ դիմումի քննարկման, տեղեկանքները լրացնելու եւ տրամադրելու գործընթացները, տեղեկանքների տրամադրման ժամկետները, ձեւերը, տեղեկատվության հավաքագրելու ընթացակարգերը սահմանվում են նախագծով:

 

Լրահոս
Տնտեսի կիրակին՝ վաղը Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հոր հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են «Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ «Պայքարելու ենք, որ մեր երեխաները հետ գան իրենց զորամաս» Գլեդիս Բերեջիկլյանը հաղթել է Նոր Հարավային Ուելսի ընտրություններում և դարձել նահանգի առաջին ընտրված կին վարչապետը Արցախի երիտասարդները Եռաբլուրում շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրին (Տեսանյութ) Արցախում խորհրդակցություն է անցկացվել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց Մակրոնը՝ «դեղին բաճկոնների» դեմ զորք դուրս բերելու մասին Այսօրվանից Աստանան պաշտոնապես վերանվանվել է Նուր-Սուլթան ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են արցախա-ադրբեջանական ուժերի առաջնագծում տիրող իրավիճակը Հանրապետությունում առաջիկա օրերին կլինեն տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն «Հրապարակ». «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել» «Ժամանակ». ՊԵԿ շարքային աշխատողների համար այլևս պարգևատրումներ չեն լինի, պարզվում է ավտոբուսների մեջ խոսելն է պատճառը «Ժամանակ». Ինչ նպատակով է Հակոբ Արշակյանը վետո դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա «Փաստ». Միլիոններ՝ ընդամենը մի քանի ամսվա ճանապարհի շինարարության համար «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը չի հիասթափվել «Փաստ». Լարված են Ռուբեն Ռուբինյանի և Արման Եղոյանի հարաբերությունները «Հրապարակ». Փորձառուները հեռացան՝ տեղը զիջելով երիտասարդին «Ժողովուրդ». Ինչու են դանդաղել հարկային հավաքագրման տեմպերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 23 Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոններից Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mail Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը ԱԺ աշխատակազմը պարզաբանել է մաքրուհիների հետ կապված խնդիրը Լոռու մարզում 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150 մետր բարձրությունից ընկել է անդունդը
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan