AM | RU
USD
EUR
RUB

Մհեր Ենոքյանի ներման դեմ ստորագրահավաքին մի քանի հարյուր բժիշկ է միացել

 
 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ տարբեր հիվանդանոցների բժիշկների նախաձեռնած ստորագրահավաքին միացել է մի քանի հարյուր մարդ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց սպանվածի քույրը՝ Ելենա Աղաջանովան։ Նա էլ գործող բժիշկ է, Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավարը, ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգը։

«Ես չեմ նախաձեռնել, տարբեր բժշկական հաստատություններում աշխատող բժիշկներ մեր ընտանիքին, ինձ տեղեկացրել են, որ ստորագրահավաք են նախաձեռնել։ Այս պահին մոտ 400 ստորագրություն կա։ Երևի այսօր արդեն կհանձնենք այն վարչապետի պաշտոնակատարին»,-ասաց Աղաջանովան։

Եթե ստորագրությունները հաշվի չառնվեն վարչապետի պաշտոնակատարի կողմից, ի՞նչ են անելու սպանվածի ընտանիքի անդամները։

«Ներման դեպքում, ես գիտեմ, որ օրենքով բողոքարկելու հնարավորություն չկա։ Հույս ունեմ, որ ճիշտ որոշում կլինի, այսինքն, ներում չի շնորհվի։ Եթե հակառակ որոշում լինի, ուրեմն այս պետությունը չի կարող լինել պետություն։ Ուրեմն բոլոր մարդասպանները հերթով պահանջելու են ազատություն, դուրս են գալու, և նորմալ մարդը չի կարող ապրել նման պետության մեջ։ Բոլորը կսկսեն մտածել, թե ոնց անեն, որ իրենց երեխաներին պետությունից դուրս հանեն։ Հենց այդպես էլ լինելու է»,-ասաց սպանվածի քույրը։

Նշենք, որ տարածված, բայց պաշտոնապես դեռևս չհաստատված լուրերի համաձայն, արդարադատության նախարարության ներման հանձնաժողովը, դրական եզրակացությամբ, Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրն ուղարկել է Վարչապետին՝ վերջնական որոշում կայացնելու համար։

Չնայած հարցն արդեն մի քանի օր է՝ ինչ ակտիվորեն քննարկվում ու շրջանառվում է լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում, վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Panorama.am-ի հարցերին հստակ պատասխաններ չտվեց, ասաց չի կարող հայտնել՝ ներման ներկայացվածների ցանկում արդյո՞ք առկա է Մհեր Ենոքյանի անունը։ Արդո՞ք Փաշինյանը տեղյա՞կ է Ենոքյանին ներելու դեմ դժգոհություններից։

«Վարչապետի պաշտոնակատարը պարբերաբար ստանում է մամուլում արծարծվող օրակարգային թեմաների մասին տեղեկատվություն»,-ասաց Եղոյանը՝ ավելացնելով, որ հարցերի վերաբերյալ ավելի հստակ տեղեկատվություն կարող է տալ այսօրվա ընթացքում։

Իրավական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանն անդրադառնալով ներման շուրջ ստեղծված իրավիճակին, գրել է.

«Ներում շնորհում են մեղավորին, ինչի հիմքում մեղքի խոստովանությունն է, ապաշխարումը, տուժող կողմի հետ համաձայնության ձեռք բերումը` փաստացի հաշտությունը:

Իսկ անմեղին արդարացնում են` վերացնելով դատակ սխալն ու վերականգնելով արդարությունը:

Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը և պնդում է, որ ազատազրկման է դատախարտվել դատական սխալի հետևանքով, ապա չի կարող խոսք լինել ներման մասին:

Այդ դեպքում անհրաժեշտ է նախաձեռնել նախաքննության կամ դատաքննության նոր փուլ` նոր ի հայտ եկած հանգամանքներով և որոշել դատավճռի ճակատագիրը:

Խնդիրն առավել սուր է, երբ խոսքը գնում է առանձնակի դաժանությամբ կատարված սպանության համար մահապատժի դատապարտված, ապա ներման արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտվածի մասին, հատկապես, որ տուժող կողմի իրավահաջորդը պնդում է պատժի մինչ վերջ կրելու իր դիրքորոշումը: Այսինքն չկա փաստացի հաշտություն դատապարտյալի և տուժող կողմի ներկայացուցիչների միջև»։

Քաղաքագետ Հայկ Բալանյանն էլ մասնավորապես նկատել է.

«Մհեր Ենոքյանը չի զղջացել է, ոչ էլ այս տարիների ընթացքում սպանվածի ընտանիքից գոնե ինչ որ ձևով ներողություն է խնդրել։

Բանտարկության տարիները փայլուն ապացուցեցին, որ իրական մարդասպանը, լիդերը, մտահղացման հեղինակը ու գլխավոր մեղավորը հենց ինքն է:

Քսանքանի տարվա բանտարկություն, բանտի դաժան բարքերը Ենոքյանին չկոտրեցին, դարձրեցին ավելի ուժեղ: Ենոքյան օժտված է ինտելեկտով ու բարձր կամային հատկանիշներով, հեշտությամբ մանիպուլացնում է մարդկանց, իր կամքն է թելադրում իր հետ շփվողներին, չեմ զարմանա, որ օժտված է հիպնոզի բնական ունակություններով: Ի՞նչ ճնշում, ինչ այլ հանգամանքներ, նման մարդուն ո՞վ կարար ճնշել: Շատ ուժեղ անձ է:

Նման, չզղջած, բարձր կամային հատկանիշներ ունեցող ու շատ ամբիցիոզ անձի ներումը վտանգ է հասարակության համար: Ինքը չի նստելու տունը գիրք գրի, ինքը դառնալու է մեդիա ու մշակութային դաշտի լիդերը, թելադրելու է իր կամքը, քանդելու է այդ ոլորտը, մտնելու է հանրային դաշտը, որ իր շեղված հոգեբանությամբ կշտացնի իր ամբիցիաները ու վրեժ լուծի բոլորից: Կրակն եք ընկնելու, պարոնայք։

Կամ արդարացրեք, եթե անմեղ է, ըտեղ խնդիր չեմ տեսնում:

Կամ ներում պիտի չլինի, որովհետև ինքը ներողություն չի խնդրել: Ներողություն չխնդրածին, ոնց ե՞ք ներում»։

Լրահոս
Փաստաբանական խումբը հայտնում է ՄԻԵԴ-ի կողմից ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում կայացնելու մասին Իրանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ որևէ փոփոխությունների չի ենթարկվել. Իրանի ռազմական կցորդ Զոհրաբ Մնացականյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին է ներկայացրել կազմակերպությունում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցչին Ցուցարարները խոստանում են չխոչընդոտել Մանվել Գրիգորյանի պաշտպանի գործունեությունը Շարժայի կառավարիչն ու ՀՀ նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները Որոշում է կայացվել կալանավորել Արամ Հարությունյանին. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Հետաձգվեց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը ԵՊՀ ուսխորհուրդը հաղթեց «Ռեստարտ» նախաձեռնությանը Ազգային ժողովը մեկ ու կես ժամով երկարացրեց հունվարի 17-ի նիստի տևողությունը Վերաքննիչ դատարանում ավարտվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով քննությունը Ավելի լավ է երկար խոսել, քան կրակել. Տիգրան Աբրահամյան Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Մելքումյանի կարծիքով` ԵԱՏՄ-ում Հայաստանը պետք է ճիշտ «փաթեթավորի» իր քաղաքական առաջնահերթությունները «Գազպրոմ Արմենիա»-ն բաժանորդներին հորդորում է չանջատել գազասպառման անվտանգության համակարգերը Կարեն Աբրահամյանն այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր Էդմոն Մարուքյանն առաջարկում է Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դարձնել նախարարություններ Ներման հայտնի գործընթացի վերաբերյալ ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածուն կարևորում է բանակում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի Շնորհակալ եմ Դաշնակցությանը, որ 130 տարի ազգային մեր դրոշը համառորեն փորձել է բարձր պահել. Պարգև սրբազան Նիկոլա Սարկոզին Բաքվում հանդիպել է Ալիևին Ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քեթիի լեռնանցքը դժվարանցանելի է Առաջարկում եմ զերծ մնալ երևակայական կամ կեղծ տեղեկությունների տարածումից. Արա Սաղաթելյան Շիրակի և Տավուշի մարզպետներն ազատվեցին պաշտոններից Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Հրանտ Մարգարյանը չի առաջադրվելու ՀՅԴ Բյուրոյի նոր կազմի ընտրությանը Մեկնարկել ԱԺ հերթական նիստը. ՈՒՂԻՂ «168 Ժամ». Խմորումներ սոցապ նախարարությունում «Հրապարակ». ԲՀԿ-ին «վտարում» են խորհրդարանի նոր կորպուսի իրենց նախկին աշխատասենյակներից «Ժամանակ». Միքայել Մելքումյանը չի կարողանում համակեպվել Գագիկ Ծառուկյանի անարդար որոշման հետ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է «Ժողովուրդ». Դավիթ Անանյանի փոխարեն ՊԵԿ նախագահի պաշտոնում ով է նշանակվելու «Հրապարակ». Ո՛չ գլխավոր դատախազի և ո՛չ էլ այլ պաշտոն չի վստահվի Կոստանյանին «Ժամանակ». ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ով է գլխավորելու «Ժողովուրդ». Հրանտ Մարգարյանը որոշել է Ռուստամյանին դարձնել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ «Ժամանակ». Սասուն Միքայելյանը ցանկություն չունի ղեկավարելու ԵԿՄ-ն, բայց պնդում են ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 17 ՀՔԾ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը Հայ֊ադրբեջանական սահմանին ականի պայթյունից բնակիչ է վիրավորվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan