ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Էնֆիաջյանի թեկնածությունը

ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Էնֆիաջյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Կուսակցության մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը:

ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը: Նիստի ավարտին Գագիկ Ծառուկյանը խմբակցության պատգամավորներին մաղթել է արդյունավետ օրենսդիր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից էլ ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրվել է Մանե Թանդիլյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում